Դատարանը կալանավորել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով 10-րդ անձին
ԱշխարհԴատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով ներգրավված մեկ այլ անձի՝ Յակուբջոնի Յուսուֆզոդային։
Ահաբեկչությունից մի քանի օր առաջ նա բանկային քարտի միջոցով գումար է փոխանցել հանցակցին՝ ահաբեկիչներին կացարան տրամադրելու համար, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Միջոցների մի մասը հանցագործությունից հետո փոխանցվել է հանցագործներից մեկին։
Բերման ենթարկվելիս Յուսուֆզոդան «ակտիվորեն դիմադրել է ոստիկանությանը», հայտնում են լրատվամիջոցները: