Իրանը վճռական պատասխան է խոստանում Իսրայելին
Աշխարհ
Իսրայելը խախտում է միջազգային օրենքները, Իրանը վճռական պատասխան կտա նրա գործողություններին, երկուշաբթի օրը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի օդային հարվածից հետո լրագրողներին ասել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։
«Իսրայելի ռեժիմը գործում է միջազգային օրենքների խախտմամբ, և նա կստանա մեր վճռական պատասխանը»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Նշենք, որ Դամասկոսի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով սպանվել է գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սիրիական և լիբանանյան ուժերի հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ