ԱՄՆ-ում «Տրանսգենդերների օրը» պատահաբար է համընկել Զատիկի հետ․ Սպիտակ տուն
Աշխարհ«Տրանսգենդերների օրվա» և կաթոլիկ Զատիկի տոնակատարությունը, որոնք նշվել են նույն օրը, և որի համար քննադատվել է ԱՄՆ ներկայիս վարչակազմը, ուղղակի զուգադիպություն է, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան Պիերը։
«Ամեն տարի մարտի 31-ը «Տրանսգենդերների տեսանելիության օր» է: Զատիկը տարբեր կիրակիների է նշվում, բայց այս տարի դրանք համընկան», - ճեպազրույցում ասել է Ժան Պիերը:
Նրա խոսքով՝ այս զուգադիպությունն օգտագործվում է ապատեղեկատվության արշավում, որը բաժանում է ամերիկացիներին: