Իրանը կորոշի՝ ինչպես պատժել Իսրայելին․ Քանանի
ԻրանԻրանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում պատասխանել Դամասկոսում հանրապետության հյուպատոսության վրա, որը ներկայումս ծառայում է որպես դեսպանատուն, Իսրայելի օդային հարվածին և կորոշեն, թե ինչպես «պատժել ագրեսորին»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը, պահպանելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, ինքը կորոշի ագրեսորին արձագանքելու և պատժելու եղանակը», - ասվում է Քանանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram–յան ալիքում:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը, և Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակումը հետաքննվում է։ Քանանին նաև կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը դատապարտել Իսրայելի գործողությունները և «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ագրեսորի դեմ»։