Ռուսաստանը խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա
ԻրանՌուսաստանը դատապարտում է իսրայելական հարձակումը Սիրիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մենք խստորեն դատապարտում ենք հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսական ներկայացուցչության վրա: Մենք կտրականապես անընդունելի ենք համարում ցանկացած հարձակում դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա, որոնց անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարությունը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հարձակումն իրականացվել է խիտ բնակեցված թաղամասում, ինչը խաղաղ բնակչության շրջանում զոհերի վտանգ է ստեղծել։
«Մենք ելնում ենք նրանից, որ Իսրայելի կողմից նման ագրեսիվ գործողությունները բացարձակապես անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։