Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել
Աշխարհ
Հյուսիսային Կորեան այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։
Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ վարչությունը հայտնել է, որ վերլուծություն է անցկացնում հյուսիսկորեական հրթիռի թռիչքի հեռահարության վերաբերյալ:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Իր հերթին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է, որ Փհենյանը, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ