Մենք պատրաստվում ենք պատերազմի, անկեղծ ասում եմ. Լուկաշենկո
ԱշխարհԱլեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի ցանկանում կռվել, բայց պատրաստվում է պատերազմի։ Այս մասին նա ասել է Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում է պետական Belta գործակալությունը։
«Ոչ մեկին մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, այս մասին անկեղծ ասում եմ։ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի», - սա շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, Բելառուսում վերապատրաստվում են համապատասխան ստորաբաժանումներ, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։
«Եթե անբարյացակամ երկրներից ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք, որ մենք ճիշտ ենք անում։ Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ կլինի»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։ «Մենք ուրիշի հող չենք ուզում։ Աստված թող տա՝ մեր հողը մշակենք»,-ասել է Լուկաշենկոն։