Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք Գլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ Եվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետ Ալժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել է ԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը Սև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյա Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը Հնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլել 

Մենք ընտրում ենք համախմբվելու, անվտանգային խնդիրները Ռուսաստանի հետ լուծելու ռեալ ճանապարհը․ ԱԱԾ

Իրավունք

Հայաստանն աշխարհի բացառիկ երկրներից է, որտեղ հաջողվեց 80 տոկոսից ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող բնակչության զգալի հատվածի տրամադրվածությունն ընդամենը հինգ տարվա ընթացքում տրամագծորեն բեկել, ազգային գաղափարախոսությունը վերացնել, ներշնչել, որ կարող ենք առանց բանակի, անվտանգային համակարգի, ազգային շահերի ու գաղափարախոսության, ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, ուտել-խմելով, թվացյալ խաղաղության օրակարգով ապրել ու բարգավաճել այս բարդ տարածաշրջանում` ընդ որում սեփական ազգի ցեղասպան Թուրքիայի հովանու ներքո, առանց որևէ մեղանչման, զիջում ստանալու: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա Ռուսաստանի հետ խորքային հակասության մեջ գտնվող հավաքական Արևմուտքի կողմից տրված մաստեր կլաս էր, որին Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում անվտանգության մարմինները և հենց Ռուսաստանը Հայաստանում գործող իր ներկայացուցչությամբ պարզապես չկարողացան հակազդել, դիմակայել:

Հակառուսականության այս գործընթացը բուռն ընթացքում է: Այն տրամաբանական ավարտին կհասցվի, երբ ռուսները վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից, Հայաստանն էլ սկզբում դե ֆակտո, այնուհետ դե յուրե կդրվի Թուրքիայի իրավասության ներքո:

Կիրառվում է պարզ բանաձև` ներսում հետապնդվում-ջարդվում են բոլոր ազգային և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող ուժերը, դրսում վարկաբեկվում են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, սառեցվում են կոնտակտները, անվտանգային կապերը` դրանով իսկ հակառակորդի առջև բացելով մեր դռները, հլու ենթարկեցնելով պարտադրվող կապիտուլյացիայի:

Զավեշտն այն է, որ Ռուսաստանին դուրս մղելով հանդերձ` հավաքական Արևմուտքն անվտանգության որևէ երաշխիք մեզ  չի տրամադրում: Առևտրի պարզ կանոններով նույնիսկ չեն ասում, թե դրա դիմաց ինչ կտան մեզ` կփրկվենք արդյոք բռնի կամ փափուկ ուժի գործադրմամբ նվաճումից, կլինենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ հովանու ներքո:

Վիճակն իսկապես օրհասական է, նաև` պատմական, ու ընդամենն ունենք ընտրության երեք ճանապարհ`

համակերպվել իրողության հետ, դադարել  վարվող քաղաքականությանը հակադրվելուց, ազգային շահերի անտեսմամբ ընդունել փաստացի կապիտուլյացիա և ադրբեջանաթուրքական պարտադրանքի ներքո մարիոնետ իշխանությամբ շարունակել ապրել երկրում, մինչ վերջնականապես կկորցնենք պետականությունը, կձուլվենք Թուրանին,

հուսալքվել, հեռանալ Հայաստանից` կիսելով Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը,

համախմբվել ու կրկին համախմվել ազգային բոլոր ուժերով` մոռանալով նախկին ու ներկա կեղծ օրակարգը, անհեթեթ տարաձայնությունները: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ուժեղացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեկտեղված լուծել անվտանգային խնդիրները, ապահովել մեր երկրների շահերն ու ապագան:

Մենք ընտրում ենք երրորդ ճանապարհը: Այս իրավիճակում սա է ռեալ օրակարգը: Հետևաբար չենք երերալու, հասնելու ենք դրան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը
Ամենադիտված