Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

«Այսպիսի մարդիկ Հայաստանը տանում են փակուղի». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

Արտաքին Քաղաքական

180 աստիճանի շրջադարձն արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Մոսկվան և Երևանը խոսում են տարբեր լեզուներով, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դարձել են հիմնական գործընկերները, Զախարովան խոստովանեց. «Ես կուզենայի ծաղրել, բայց դա չարժե անել։ Ոչ այն պատճառով, որ չեմ կարող: Ես կարող էի դա անել: Այլ որովհետեւ նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում»։

Նշելով, որ խոսքը Արարատ Միրզոյանի՝ արգենտինական պարբերականին տված հարցազրույցի մասին է, Զախարովան նշել է, որ նա ուղղակիորեն պատասխանում է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հնարավորության մասին հարցին և ասել է, որ չի կարող կանխատեսել ապագան։ «Տարօրինակ է, սովորաբար իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլ նրանք են այն ստեղծում: Նրանք կարող են կանխատեսել միտումները և ասել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի, օրինակ, բացասական սցենարը իրականություն չդառնա։ Ցավալի է լսել պարոն Միրզոյանի խոսքերը՝ հատկապես հաշվի առնելով այսօր նշվող մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով` յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր տեսակետը. «Կարող են եւ գուցե պետք է արտահայտեն, բայց կան նաև երկու երկրների ժողովուրդներ։ Կան նաև երկու ժողովուրդների շահերը, որոնք այս դեպքում պետք է առաջնահերթ լինեն»,- ընդգծել է Զախարովան։

Նա նշել է, որ Միրզոյանի այն թեզը, թե Երևանի հիմնական գործընկերները հիմա Եվրամիությունն ու ԱՄՆ-ն են, կառուցված է նույն տրամաբանության վրա։ «Կարող եք հարցնել՝ «հիման» ե՞րբ է, 2024 թվականի մարտ-ապրի՞լը, իսկ առաջ ու հետո՞: Պատմությունն այդտեղ ավարտվո՞ւմ է: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի մեր երկրի հետ, այն ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, ապա Հայաստանը տնտեսական շահույթ է ստանում այդ փոխգործակցությունից։

Մինչև վերջերս Հայաստանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, որ այդ կառույցները սկզբունքորեն կարևոր են Հայաստանի անվտանգության և տնտեսության զարգացման համար՝ կանխելով իր մեկուսացումը Հարավային Կովկասում: Դա արդեն մոռացվա՞ծ է: Ե՞րբ են նրանք խաբել՝ այն ժամանակ, թե՞ հիմա»,- հարցրել է Զախարովան՝ հիշեցնելով, որ այս ամենն արտացոլված է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ։

Այս համատեղ հայտարարությունն այլևս չի՞ առնչվում Հայաստանի ԱԳՆ-ին, հարցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Ես կցանկանայի լսել պատասխանը. Ի՞նչ 180 աստիճանի շրջադարձ է սա: Ակնհայտ է, որ դա արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և մյուս ամենամոտ դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից։ Բայց հարցն այն է, որ նրանք մեզ չեն դավաճանում, ոչ իրենց գործընկեր-դաշնակիցներին, դավաճանում են իրենց ժողովրդին, դա է խնդիրը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված