«Հայաստանին զինելու քաղաքականությունը կհանգեցնի սադրանքների»․ Ալիևը՝ Բլինքենին
Արտաքին Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանին զինելը՝ ԵՄ խաղաղության եվրոպական մեխանիզմի միջոցով և ԱՄՆ բյուջեի հաշվին։ Ալիևն ընդգծել է, որ «նման քայլերը, որոնք հակաադրբեջանական բնույթ ունեն, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու քաղաքականությունը, նպաստում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և կհանգեցնեն սադրանքների»։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում ԱԳ նախարարների բանակցություններն օգտակար են գործընթացն առաջ մղելու տեսանկյունից, և ընդգծել է բանակցությունների արագացման անհրաժեշտությունը։
Նա պնդել է, թե Արևմուտքում՝ Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին հնչեցված մեղադրանքները «լիովին անհիմն» են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան