Երգիչ Ռոբի Ուիլյամսը պատմել է, որ մի քանի անգամ հանդիպել է այլմոլորակայինների հետ
ԱյլԵրգիչ Ռոբի Ուիլյամսը պատմել է, որ այլմոլորակայիններն իրեն ընտրել են որպես իրենց դեսպան։ Այս մասին գրում է The Irish Star-ը։
Ուիլյամսն ասել է, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է այլմոլորակայինների հետ, և մի անգամ ՉԹՕ-ն այնքան մոտ է տեսել, որ կարող էր «թենիսի գնդակով» հարվածել դրան։ 50-ամյա երաժիշտը կարծում է, որ այլմոլորակայինների կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է իր հայտնիությամբ։ Նրա կարծիքով՝ այլմոլորակայինները ցանկանում են, որ հենց ինքը լինի նրանց դեսպանը Երկրի վրա։
Ուիլյամսը կարծում է, որ այլմոլորակային քաղաքակրթությունը ցանկանում է օգտագործել իր համբավը՝ աշխարհին պատմելու այլ մոլորակների վրա կյանքի մասին:
«Ես հենց նոր գրել եմ մի երգ, որը կոչվում է «Արիզոնա», և այն այլմոլորակայինների հետ շփման մասին է»,– հայտել է երգիչը։