Անկողինը, որի վրա քնել է Ռոնալդուն, աճուրդի կհանվի
ՍպորտՍլովենիայի հյուրանոցներից մեկը որոշել է բարեգործական աճուրդի հանել մահճակալը, որի վրա քնել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ռոնալդուն Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում է եղել Պորտուգալիայի հավաքականի հետ, որը մարտի 26-ին ընկերական հանդիպում անցկացրեց։ Թիմը գիշերել է «Grand Plaza» հյուրանոցում։ Նրա ներկայացուցիչը հաստատել է, որ այն մահճակալը, որի վրա քնել է Ռոնալդուն, աճուրդի կհանվի բարեգործական նպատակով։ Հաղորդվում է, որ մեկնարկային գինը կլինի €5 հազարից մի փոքր ավելի։
Նշենք, որ Սլովենիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է պորտուգալացիներին։