Կադիրովը կոչ է արել պաշտոնյաներին մարել Չեչնիայի բնակիչների պարտքերը խանութներում
ԱյլՌամզան Կադիրովը կոչ է արել պաշտոնյաներին մարել Չեչնիայի բնակիչների պարտքերը խանութներում, նա համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով ընդլայնված նիստում։
«Խադիժաթից (Խադիժաթ Կադիրովա) հաղորդագրություն եմ ստացել, որ շատերը ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով ստիպված են պարտքով ապրանք գնել։ Լավ կլիներ օգնել նրանց փակել դրանք։ Լավ կլիներ, որ ամեն մեկը մի տարածք վերցնի ու փակի պարտքերը։ Ես կփակեմ այն պարտքերը, որոնք կան այն շրջանում, որտեղ ապրում եմ»,- ասել է նա։