104-ամյա տղամարդը նշել է երկարակեցության համար լավագույն մթերքը
ԱյլԱմերիկացի թոշակառուն նշել է իր 104-ամյակը և նշել այն մթերքը, որը, իր կարծիքով, իր երկարակեցության պատճառն է, հաղորդում է CBS News-ը։
Կալիֆորնիայի Օնտարիո նահանգից Ուոլթեր Դիեթսթրեյսը նշել է իր տարեդարձն ընտանիքի և ընկերների հետ ծերանոցում, որտեղ նա ապրում է վերջին տարիներին:
Դիեթսթրեյսը կարտոֆիլն անվանել է որպես երկար և երջանիկ կյանքի համար լավագույն մթերք։ Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ ամեն օր ուտում է այն և բոլորին էլ խորհուրդ է տալիս նույնն անել։