Ստեղ «չստերով ու սպարծիվկով» կարող էինք նստել, բայց կոստյումներով ենք՝ ստանդարտ կա, դա էլ գին ունի. Փաշինյան
ՔաղաքականԿառավարությունը իր այսօրվա՝ 04.04.2024-ի նիստում քննարկում է պետական ստանդարտացման 2024թ․ ծրագիրը։
Ազգային ստանդարտները մշակվել են հետևյալ ոլորտներում՝ ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հողի որակի, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ստանդարտների հիմքում գիտականհետազոտություններ են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով պետական ստանդարտացման ծրագրին, նշել է, որ պետք է հասկանալ՝ ինչ որակի պետություն, հանրություն և կյանք ենք ուզում.
«Այն , որ բոլորս նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է ստանդարտ, և դա թանկացրել է բոլորիս կյանքը, որովհետև, հազար ներողություն` կարող էինք գալ «չստերով», սպորտային համազգեստով, բայց հանրությունը դա տեսներ ի՞նչ կմտածեր»,-նշել է նա։
Նա նաև նշել է, թե ստանդարտացման արդյունքում, օրինակ` խոզի միսը կթանկանա, որովհետև կավելանա անվտանգության կոմպոնենտը, առողջապահական ավելի հուսալի կոմպոնենտ։