Եթե իշխանություննները չուզեն հայհոյանքը վերցնել իրենց վրա, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը. Փաշինյան
ՔաղաքականԲոլորն էլ մարդ են, ոչ մեկը չի ուզում, որ իր հասցեին հայհոյանք լինի։ Այս մասին այսօր Կառավարության նիստում խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ իդեալական որոշումներ չկան՝ այդպիսիք լինել չեն կարող։
«Բայց ես ուզում եմ հետևյալն ասել, եթե այսօրվա իշխանությունը, վաղվա իշխանությունը չի ուզում հայհոյանքը վերցնել իր վրա, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը։
Սա շատ կարևոր հոգեբանական, քաղաքական հարց է։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնելու։ Իհարկե,այդ որոշումները պետք է լինեն քննարկված և բխող երկրի երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ շահերից։
Պետք է արձանագրենք, որ իշխանության գործը դա է։ Եթե ուզում ենք անել բաներ, որ բոլորը միշտ, ամեն տեղ ընդունեն ծափերով, չի լինելու»,- ասել է վարչապետը։