ԵՄ ինտեգրումը միջոց է նպատակին հասնելու համար. Արտակ Զեյնալյան
ՔաղաքականԱյսօր «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:
Մասնավորապես, անդրադառնալով ԵՄ ինտեգրման հարցին, նա նշել է, որ այդ գործընթացը միջոց է նպատակին հասնելու համար։
«Օրենսդիր մարմնում չկա ընդդիմություն, կա քաղաքական մեծամասնություն և փոքրամասնություն, երկուսն էլ իշխանություն են»,- նկատեց Զեյնալյանը` հավելելով.
«Եթե մենք իրավունքների պաշտպանությունը թողնենք միայն դատարանների վրա, ապա դատարանները չեն կարողանա իրականացնել այն՝ արդարադատությունը գերակշռող մեծամասնությամբ պետք է իրականացվի »,- ամփոփեց նա: