Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Ռուստամ Բաքոյան
ՔաղաքականՀայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: Մենք հստակ ճանապարհ ենք ընտրել, եւ մեր ընտրած ճանապարհի, մեր քաղաքական գործունեության գնահատականը տալիս են միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նրանց գնահատականներն ի գիտություն են գործող իշխանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:
Ռուստամ Բաքոյանն ուսանողների հետ զրուցել է վերջին երեսուն տարիների Հայաստանի անցած ճանապարհի մասին, անդրադարձել այդ ընթացքում տեղի ունեցած սխալներին ու ձեռքբերումներին:
Նրա կարծիքով ներկայում Հայաստանի անվտանգությունը երկու ուղղություններով պետք է ապահովել ու ամրապնդել՝ դիվանագիտական եւ ռազմական:
Անդրադառնալով Հայաստանում գրանցված տնտեսական աճին՝ պատգամավորը նշել է, որ երկրի անվտանգությունը սկսում է տնտեսությունից:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ռուստամ Բաքոյանը խոսել է դատաիրավական համակարգի արդիականացման, բարեփոխումների, պետական պարտքի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, արտաքին մարտահրավերների մասին: