Սա ՀՀ-ն «պալիգոն» դարձնելու հերթական քայլն է. Շարմազանով
ՔաղաքականԱյսօր տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ապրիլի 5-ին սպասվող ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպմանը։
«Շատ պարզ է և դրա մասին չեն էլ թաքցնում եվրոպացի պաշտոնյաները։ Բլինքենը չէր, որ ասեց Ալիև ջան մի անհանգստացի, սա քո դեմ ուղղված չէ, բա ու՞մ դեմ է ուղղված՝ ՌԴ-ի՞, Իրանի՞, դե տենց էլ ասեք։ Սա ՀՀ-ն «պալիգոն» դարձնելու հերթական քայլն է»,-նշեց նա։
Շարմազանովը անդրադառնալով Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծել է, որ Փաշինյանը ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերություններ է հաստատում, այլ Հայաստանը սարքում է երկրորդ հակառուսաստան։
«Իրենք փաստացի թուրքական գործիք են։ Թե բա՝ պատրաստ չենք գործիք դառնանք, տո լավ, հա՞»,- ասաց Շարմազանովը։