Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման․ «Փաստինֆո»
ԻրավունքՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի պատիժը խստացվեց։
Վերաքննիչ քրեական դատարանը մասամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ բավարարելով դատախազության բողոքը, իսկ տուժող կողմի բողոքը՝ բավարարել մասամբ՝ ամբաստանյալների նկատմամբ որպես պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 18 տարի ժամկետով։ Պաշտպանների բողոքները՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ՝ մերժվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ հայտնելով, որ որոշումը հրապարակվել է այսօր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։