Ալեն Սիմոնյանը խմբագրել է իր գրառումը՝ փոխելով ավելի վաղ հրապարակված քարտեզը
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել ենք, Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է ՀՀ քարտեզը և գրառում կատարել՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:
Որոշ ժամանակ անց Սիմոնյանը խմբագրել է իր գրառումը և փոխել հրապարակված քարտեզը, որում, ի տարբերություն նախորդի, որպես ադրբեջանական են ուրվագծված Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը։