Այսօր էստրադային երգիչ Սամվել Գրիգորյանի որդու հարսանիքն է (լուսանկարներ)
ԼուսանկարներՀայ էստրադային երգիչ, սիրված հանդիսավար Սամվել Գրիգորյանի ընտանիքում այսօր երջանիկ իրադարձություն է։ Պատերազմի պատճառով, իսկ հետո Արցախի հայաթափման ծանր օրերին երեք անգամ հետաձգված՝ միակ որդու՝ Նարեկի պսակադրությունն այսօր վերջապես կայացավ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Այս պահին Դվին ռեստորանային համալիրում տեղի է ունենում հարսանեկան շքեղ արարողությունը՝ նորաստեղծ ընտանիքի հարազատների, հայկական շոուբիզնեսի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Հարսանիքին ներկա է նաև գեներալ Հայկազ Բաղմանյանը, բժիշկներ, բիզնեսոլորտի և քաղաքական դաշտից նախկին պաշտոնյաներ։
Ի դեպ, նորապսակները՝ Նարեկ Գրիգորյանն ու Օլյա Օխանյանը, իրենց պսակադրության նվերներ-գումարները բարեգործական նպատակով փոխանցել են տարահանված արցախցի ընտանիքներին՝ որպես օգնություն։
Նշենք, որ հարսանիքի քավորը մոսկվայաբնակ հայտնի պրոդյուսեր Վալերա Սայանն է։