Գավառի համայնքապետարանում կազմակերպվել է հանրային լսում
ՔաղաքականԳավառի համայնքապետարանում տեղի է ունեցել Գավառի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի արդիականացման մանրամասն տեխնիկական նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը, որը կազմակերպել էր Գավառի համայնքապետարանը։
Ինչպես տեղեկանում ենք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, լսումներին մասնակցել են համայնքապետարանի, համայնքի տարբեր ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։
Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը տեղեկացրել է, որ Գավառի կեղտաջրերի մեխանիական կայանի արդիականացման աշխատանքային նախագծի բնապահպանական փորձաքննության փուլը ընթացքի մեջ է, ինչը հնարավորություն կտա՝ մոտ ապագայում իրականացնել շինարարական աշխատանքները։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացը ներկայացրել է ՇՄՆ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Ա․ Վարդանյանը։
Նախագծի տեխնիկական մանրամասներն ու տեխնոլոգիական կառուցվածքները և գործընթացները ներկայացրել է «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Է․ Մեսրոպյանը։ Նա նաև նշել է, որ աշխատանքային նախագիծը մշակվել է «Սևանա լիճ-EU4SEVAN» ծրագրի շրջանականերում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվերով և ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի նպատակն է՝ արդիականացնել Գավառ քաղաքի կոյուղաջրերի մաքրման կայանը, իրականացնել ավելի խորը մեխանիկական մաքրում։
Բանախոսները հանրային լսման ավարտին պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։