Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիսիան Պօղոսեանին վերանշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում»,-ասված է որոշման մեջ: