Հուսադրող է, որ ՀՀ–ում ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել ռազմական տեղաշարժերի մասին պնդումները․ Կլաար
Բլոգոսֆերա
Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշակի պնդումներին, հուսադրող է, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրիմացությունները ու կեղծ ընկալումները և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին», - գրել է Կլաարը:
Ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) հայտնել էր, որ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում։
«Հաղորդվում է, որ իրավիճակը կայուն և հանգիստ», - ասված էր առաքելության հայտարարության մեջ:
