Իրանի ԱԳՆ–ում մեկնաբանել են Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը
ԻրանԻրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով Բրյուսելում կայացած հանդիպման մասին հարցին, ասել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային համագործակցությունն անհրաժեշտ է խաղաղության և կայունության հաստատման համար։
«Այդ իսկ պատճառով կարևոր է օգտագործել տարածաշրջանային ձևաչափերի հնարավորությունները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը։ Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել փոխշահավետության հիման վրա համագործակցությունը»,– նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։