ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել. «Հետք» 2025թ. առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ դրամ. ՊԵԿ Ռուսների քանի տոկոսն են վստահում Պուտինին Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն «Հայոց ցեղասպանությունը մենք կտրականապես ժխտում ենք». Թուրքիայի ԱԳՆ (տեսանյութ) Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր. Պապոյան Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը «Սամվել Բաբայանն ինչու՞ չի այցելում վրան», «բոլորն էլ վրանի տեղը գիտեն»․ հարցն իրենց տվեք (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերին ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը ՌԴ ՊՆ բարձրաստիճան գեներալը զոհվել է Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 

Նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը․ Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 

«Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին: Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: 

Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։ Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։ Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ 

Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։ Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։ Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։ 

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն: Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Telegraph-ը բացահայտել է Զելենսկու խաղաղության փաստաթղթի բովանդակությունըՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել. «Հետք»2025թ. առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ դրամ. ՊԵԿՌուսների քանի տոկոսն են վստահում Պուտինին Թրամփը հանձնարարել է հետաքննել անօրինական քաղաքական նվիրատվություններըԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն «Հայոց ցեղասպանությունը մենք կտրականապես ժխտում ենք». Թուրքիայի ԱԳՆ (տեսանյութ)Պետդուման առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ աուդիտ անցկացնել Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալՄեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր. Պապոյան Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստըԹեյլոր Սվիֆթը զիջել է ամենաերիտասարդ կին միլիարդատերի տիտղոսը«Սամվել Բաբայանն ինչու՞ չի այցելում վրան», «բոլորն էլ վրանի տեղը գիտեն»․ հարցն իրենց տվեք (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերին«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը ՌԴ ՊՆ բարձրաստիճան գեներալը զոհվել է Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքովՌուսաստանը թույլ չի տա պատերազմ Հնդկաստանի և Պակիստանի միջև․ ՊետդումաԼավրովը գովաբանել է ԹրամփինԿա՛մ իշակ են ասում, կա՛մ՝ «ослик»․ էսա Հայաստանի վիճակը․ Արմեն ԱշոտյանՄենք հազարավոր արցախցիների մի մասն ենք և ինչ պայքար լինի՝ մենք առաջնագծում ենք. Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան Մեդվեդևը հայտարարել է «նոր դիմակ կրող» նացիզմի դեմ ՌԴ պայքարի մասինՊուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության զարգացման հարցերըՂրիմը «կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կազմում». ԹրամփԱֆրիկայից ԱՄՆ-ի հեռանալը Ռուսաստանի և Չինաստանի հաղթանակն է․ NewsweekՓաշինյանին հեռացնելու ժամանակը հասունացել է․ իմպիչմենտի գործընթաց կարող ենք սկսել հենց այս պահից․ Թովմասյան (տեսանյութ) Եվրոպան և Ուկրաինան ԱՄՆ-ին հակամարտության կարգավորման առաջարկների ցանկ են ներկայացրելՀայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս Հայտնի է՝ երբ կնշվի Քաղաքացու օրն այս տարի. որտեղ կանցակցվեն միջոցառումներ Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ. Ալիև Պակիստանը հնարավոր է համարել Հնդկաստանի հետ միջուկային պատերազմըԱյդ ինչպե՞ս է, որ «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր Ես այստեղ եմ իմ աջակցությունը հայտնելու արցախցիներին. Սամվել Շահրամանյան (տեսանյութ) Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 181 հանցագործություն Թոմ Քրուզի գաղտնի սպասումը. կվերագտնի՞ իր դստերը՝ ՍուրիինՈւկրաինան ստիպված կլինի մասնակի տարածքային զիջումների գնալ․ Վիտալի ԿլիչկոԱդրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելը խեղճության նշան է․ ՔՊ–ական պատգամավոր (տեսանյութ) Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի 110 տարի առաջ տեղի ունեցածն ու արցախահայերի մերօրյա իրականությունը նույն ցեղասպանությունն է. հայտարարություն Լուրջ եմ ասում՝ ՀՀ բնակիչների կյանքն օր օրի բարելավվում է, ոչ ոք սա չի կարող հերքել․ Ալխաս Ղազարյան (տեսանյութ) «Օրրանի» հետ բարեկամացա, քանի որ վերացրեց մուրացկանությունը փողոցից. Ռալֆ Յիրիկյան (տեսանյութ)Ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին Լիտվայի նախագահը կոչ է արել ուժով կանգնեցնել ՊուտինինՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ վարչապետ Սթարմերը հույս ունի առաջիկա ամիսներին Ուկրաինայում հրադադարի հասնել«Չեմ հիշում» . Գլխավոր դատախազը՝ Ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված հրապարակային հերքման վարույթների մասին Բացահայտվել է ավտոբուսի վարորդին դանակահարողի ինքնությունը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր ու դժվար որոշում կայացնելու առջև. ՇահրամանյանԶիվերտի մերժումը. ինչն է դրդել նրան հրաժարվել համերգից
Ամենադիտված