Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 1-ին անգամ Սուրբ Ստեփանոս եկեղեցի կբերվի Ստեփանոս Նախավկայի Մասունքը
ՔաղաքականԱրագածոտնի թեմը հայտարարություն է տարածել․
«Սիրելինե՛ր, տեղեկացնում ենք ամենքիդ, որ սեպտեմբերի 22-ին Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեց ուօծման 9-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը:Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»։