Ռուսաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
ԱյլՌԴ Կեմերովոյի շրջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Vse42.ru-ն։
Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:01-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Տաշտագոլի շրջանի Կազ գյուղական բնակավայրի տարածքում։ Ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնում՝ 5,8 բալ MSK64 սանդղակով։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղի զեկույցում նշվում է, որ երկրաշարժը բնական է եղել։
Ինչպես սոցցանցերում հայտնում են Կուզբասի բնակիչները, երկրաշարժը զգացել են նաև Տաշթագոլի և Շերեգեշի բնակիչները։ Ուժեղ ցնցումների հետևանքով՝ տներում պատերը ցնցվել են, իրերն ընկել ու ջարդվել են։