Նեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվում Պեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել» Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Ռոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան Քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար Ղազարյան Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը՝ ապօրինի․ պաշտպանությունը դիմել է Վերաքննիչ դատարան Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ձեռքբերումները Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քոչարյանի գործով ևս 4 անձ կալանավորվել է Երևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքը 

Գուրգեն Արսենյանին առընչվող տարածքում պայթուցիկի դեպքի նախաքննություն է ավարտվել․ նոր մանրամասներ

Հասարակություն

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, Վ․Հ․–ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:

Մասնավորապես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն կատարելը, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:

Է.Պ.-ն և Ա.Գ.-ն,  նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024թ․ փետրվարի 10-ին, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով, իրենց բջջային հեռախոսները թողել են վերջինիս բնակության վայրում, և իրենց հետ վերցնելով նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաքի նախապես որոշված հասցե։ Այնտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից նախապես բացատրված եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված վերոհիշյալ պայթեցման սարքի մեջ է տեղադրել դրա համար խթանիչ հանդիսացող էլեկտրական մարտկոցը, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի նշված առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։ Այնուհետև հիշյալ անձինք տարբեր տաքսի ավտոմեքենաներով գնացել են Ա․Գ–ի բնակության վայր:

Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառվել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, Վ.Հ.-ն, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով նախապես անջատելով բջջային հեռախոսը, 2024 թվականի փետրվարի 20-ին, իր հետ վերցնելով ապօրինի կերպով նախապես պատրաստված պայթուցիկ սարքերը, հեծանվով գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Այնուհետև նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով:

Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) , 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)  և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):  Վ․Հ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), Ա․Գ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը, հիշյալ երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվումՊեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել»Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասՌոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն ՍիմոնյանՔաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար ՂազարյանԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը՝ ապօրինի․ պաշտպանությունը դիմել է Վերաքննիչ դատարանՌուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափովՍուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ձեռքբերումներըՀրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՔոչարյանի գործով ևս 4 անձ կալանավորվել էԵրևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքըՆորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանն ԱՄՆ-ին վերջնագիր է փոխանցել.Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է․ ՎոլոդինՎերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Ռուստամ Մախմուդյանն է Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. ԹունյանՄեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել էՌոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվելՁերբակալվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ զինվորներին պատժելու համար ստիպել էր վազել ճանապարհին Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. ՎարդևանյանՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը«Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահԻրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումըԲաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՓաշինյանը դատավորներին չի զանգում, մենք չունենք սիրելի և ոչ սիրելի օլիգարխներ․ Սոնա ՂազարյանԻրինա Յոլյանն առաջադրվեց որպես ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուԶելենսկին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և ողջունել Հայաստանի եվրոպական ընտրությունըՌուսաստանում եվրոպական ավտոմեքենաների պահանջարկը ռեկորդային աճ է գրանցելԶելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է Ուկրաինայի «Ազատության» շքանշանով Փաշինյանի սպառնալիքները և բառապաշարը չեն հուզու՞մ ԵՄ–ին, այդպե՞ս եք ԵՄ գնում. հարց՝ ՂազարյանինՄենք որևէ բան չենք արել ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ՌուբինյանՈվքե՞ր են ընդգրկվել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի կազմում․ հայտնի են անուններըԵրևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում. Ռուբինյանը՝ Պեսկովի հայտարարության մասին Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասինԿահույքի արտադրության ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ«Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր ՀասրաթյանԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքըԱմերիկյան ընկերությունը հրաժարվել է հայկական ավիաընկերությանը տրամադրել նախատեսված ինքնաթիռը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային կապերի պատճառովՑանկալի է, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի. ՌԴ Պետդումայի նախագահ «Խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ. ադրբեջանագետԴատախազությունը հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «Արինջ Մոլ»-ի բռնագանձման պահանջովՀոգևորականների մեղադրանքում հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է. Արթուր Ղամբարյան
Ամենադիտված