Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ինքնաթիռ է կործանվել
ԲլոգոսֆերաԻրկուտսկի մարզում Տու-22Մ3 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Անձնակազմը լքել է ինքնաթիռը Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում։ Երկրի վրա ավերածություններ չկան. Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են նախարարությունից։
Նրանք պարզաբանել են, որ թռիչքը պլանային է եղել։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևի խոսքով՝ կործանված ինքնաթիռի բոլոր չորս օդաչուներն արդեն գտնվել են։
Աղբյուր` Panorama.am