Հետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Այսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկան Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում Երևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը «Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասին Flydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք) Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ) Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված Դուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն Մնացականյան 

Օրվա ռազմաքաղաքական իշխանությունը որևէ լուրջ դիմադրողականություն ապահովելու հնարավորություն կամ կամք չունի․ Տիգրան Աբրահամյան

Բլոգոսֆերա

Մի կողմից՝ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ, այսպես ասած, խաղաղության պայմանագրից փոխադարձ համաձայնությամբ հանվել է ապաշրջափակման մասին կետը, ինչը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մյուս կողմից՝ ադրբեջանական քարոզչական կայքերը, Ադրբեջանի նախկին պաշտոնյաները պնդում են՝ «Զանգեզուրի միջանցքը» բանակցային սխեմայի առանցքային կետերից է:

Այսինքն, ոչ մի հետնահանջ չի կարող լինել այս հարցում, և Հայաստանն իզուր է դիվանագիտական հաղթանակ տոնում, երբ Ադրբեջանի առաջին դեմքերից պաշտոնապես ոչինչ չի հնչել «տակտիկական նահանջի մասին»:

168.am-ն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ սա ի՞նչ է հուշում, ի՞նչ խաղ է խաղում Ալիևը։

– Երբ ադրբեջանական կողմից հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրից կամ բանակցություններից այդ կետը դուրս է եկել, միաժամանակ նշեցին, որ դա առանձին բանակցությունների առարկա է լինելու: Սա նշանակում է՝ թեման ոչ թե երկկողմ օրակարգից է դուրս եկել, այլ ընդամենը խաղաղության պայմանագրից:

Ընդ որում, այստեղ պետք է նշեմ, որ շատ տարօրինակ է՝ խաղաղության պայմանագիրը, որն ի սկզբանե պարունակում էր երկկողմ օրակարգի բոլոր կնճռոտ հարցերը, մեկը մյուսի հետևից այդ դրույթները դուրս են գալիս, ինչով խաղաղության փաստաթուղթը, ըստ էության, վերածվում է ձևական պայմանագրի, որն իր մեջ որևէ լուծում կամ հանգուցալուծում հայ-ադրբեջանական երկկողմ օրակարգում չի ենթադրում:

– Ադրբեջանը վերջին օրերին տեղեկատվական պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, որով փորձում է Իրանի ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա, թե ԱՄՆ ռազմական բեռ և անձնակազմ է օգոստոսի սկզբին Հայաստան հասել, ընդ որում, ԱՄՆ դեսպանատան արձագանքը նրանց չի բավարարել, և նրանք պարզաբանում են պահանջում Հայաստանից: Սրանով Ադրբեջանը փորձում է իր վրայից իրանական ուշադրությունը շեղե՞լ՝ իր տարածքում իսրայելական ռազմական օբյեկտներ լինել-չլինելու թեմայի հետ կապված, թե՞ հետագա սադրանքի հիմքեր է ստեղծում։

– Ադրբեջանի ուշադրությունը և կենտրոնացումը Հայաստանի վրա սկսվեց այն բանից հետո, երբ միջազգային մամուլից, իրանական շրջանակներից տեղեկություններ շրջանառվեցին Ադրբեջանում իսրայելական ռազմական օբյեկտների գոյության և նրանց ակտիվության մասին, հատկապես՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:

Այն, որ Արցախի օկուպացված հարավային հատվածներում Իսրայելը ռազմական ներկայություն է ապահովել, նվազագույնը՝ հետախուզական տարբեր հանգույցների միջոցով, դա կարծես թե վաղուց քննարկման առարկա էր: Իսկ վերջին տարածաշրջանային զարգացումների համատեքստում Ադրբեջանը փորձում է իր վրայից շեղել հիմնական միջազգային և Իրանի կենտրոնացումը և փորձում է այն շրջել Հայաստանի ուղղությամբ: ՀՀ պատկան մարմինների և իշխանությունների անհրաժեշտ արձագանքի բացակայության պայմաններում, իհարկե, Ադրբեջանը որոշակի քարոզչական վնասներ հասցնում է ՀՀ-ին, սակայն դա իր վրայից չի մաքրում հիմնական խնդիրները և սպառնալիքները, որոնք Իրանի համար հարուցում են:

– Ի դեպ, տարածաշրջանի այսօրվա անվտանգային մարտահրավերների և Իրան-Իսրայել հակամարտության, ՌԴ-Ուկրաինա պատերազմի ֆոնին որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի կողմից էսկալացիայի գնալը, գերտերությունները սա թույլ կտա՞ն, թե՞ Ադրբեջանը կօգտվի նրանց «գլուխն» այլ պատերազմներով խառը լինելու հանգամանքից։

– Ստեղծված իրավիճակի գլխավոր խնդիրն այն է, որ իրադրությունը բավականին անկանխատեսելի է: Որևէ մեկը չի կարող ասել, թե դա մասշտաբային առումով որտեղ կկանգնի, կամ ինչ ծավալի կհասնի: Ըստ այդմ՝ շատ դժվար է գնահատել դրա հնարավոր ազդեցությունը ՀՀ անվտանգային միջավայրի վրա: Այնուամենայնիվ, եթե դա ուղիղ ազդեցություն չունենա, անուղղակի վատ ազդեցություն ՀՀ-ի վրա ունենալու է, հատկապես այն համատեքստում, որ հայաստանյան կառավարիչները որևէ լուրջ քայլ այս ընթացքում չեն ձեռնարկել ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ:

– Դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, թե ուկրաինական պատերազմի ցանկացած ելք ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի և ՀՀ-ի վրա, ի՞նչ սցենարներ պիտի հաշվի առնի Հայաստանը։

– Եվրասիական տարածքում ցանկացած կոնֆլիկտ, կրկնում եմ, վատ ազդեցություն է ունենում Հայաստանի վրա՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ կտրվածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը որպես պետություն՝ ինքը որևէ ձևով պատրաստ չէ տարբեր իրադրային փոփոխությունների՝ դա կլինի անվտանգային, թե տնտեսական, և թե մեկ այլ ուղղությամբ: Առհասարակ, ՀՀ օրվա արտաքին քաղաքականությունը չափազանց անկանխատեսելի է և ՀՀ ոչ ընկալելի լինելու պարագայում, բնականաբար, բոլոր իրադարձությունները վատ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:

– Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ Զինված ուժերում տարածաշրջանում առկա բարդ իրավիճակի լրջությունը զգո՞ւմ են, բանակն ինչ-որ չափով պատրաստո՞ւմ են տարաբնույթ սցենարների:

– ԶՈւ հնարավոր պատրաստության վերաբերյալ պետք է նկատել, որ ՀՀ ընդհանուր կառավարման համակարգի գլխին կանգնած անձինք, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց վերաբերմունքն արտաքին քաղաքական միջավայրին և մեր անվտանգության խնդիրներին, ըստ էության, այս տարիներին ցույց են տվել իրենց անլրջությունը, իրավիճակին ոչ համարժեք գործելը և իրադրությանը ժամանակին չարձագանքելը: Չեմ ուզում առավել մանրամասն վերլուծել այն հնարավոր խոցելի խնդիրների մասին, որ այսօր էլ առկա են մեր անվտանգային միջավայրում: Այնուամենայնիվ, օրվա ռազմաքաղաքական իշխանությունը կամ վերնախավը որևէ լուրջ դիմադրողականություն կամ կենսունակություն ապահովելու հնարավորություն կամ կամք չունի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Guardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածAl Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն ՄնացականյանՆեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում Flydubai-ի ինքնաթիռի առևանգման մասին ահազանգի վերաբերյալԹրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի էՆախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԷդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ ՍտեփանավանումԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ)Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջևՕրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամԹրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումըԹրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստան-Իտալիա խաղըՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր Քրեական վարույթի շրջանակում հետախուզվում է լուսանկարում պատկերված անձըԹրամփի վարչակազմին ժամանակավորապես թույլատրվեց ապօրինի միգրանտներին արտաքսելՄոսկվան սպառնում է միջուկային զենքով․ Կալինինգրադի շրջափակման դեպքում ՌԴ-ն «կօգտագործի ամբողջ զինանոցը»Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում
Ամենադիտված