«Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասին Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) 

Ինչո՞ւ է սուզվում ՏՏ ոլորտը. «Փաստ»

Բլոգոսֆերա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս Խորհրդային Միության տարիներին լինելով ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կարևոր կենտրոն՝ Հայաստանը հատուկ նախադրյալներ է ստեղծել անկախությունից հետո ՏՏ ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Հայաստանին որոշակի առավելություն է ապահովում որակյալ մասնագիտական ռեսուրսը։ Եվ ժամանակի ընթացքում բազմաթիվ ընկերություններ ներգրավվեցին այս ոլորտում՝ ապահովելով բարձր աճ։

Իսկ ՀՀ կառավարությունը, տեսնելով համաշխարհային մակարդակում տեխնոլոգիական ուղղության կարևորությունը, ոլորտը հռչակեց որպես տնտեսության գերակա ուղղություն։ Եվ տարիներ շարունակ ՏՀՏ ոլորտը էական մասնաբաժին էր զբաղեցնում Հայաստանի տնտեսության կառուցվածքում։ Հետաքրքրական է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը 2022 թվականին նոր խթան ստացավ, երբ ռուսաստանցի բազմաթիվ ռելոկանտ ծրագրավորող մասնագետներ տեղափոխվեցին Հայաստան ու սկսեցին իրենց ընկերությունները ևս տեղափոխել մեր երկիր։ ՏՏ ոլորտի ռուսաստանցի ներկայացուցիչների մեծ ներհոսքը բարդացրեց հայ մասնագետների աշխատանքը՝ ստեղծելով լրացուցիչ մրցակցային ֆոն։ Բայց շուտով ՏՏ-ի դաշտում գործունեություն ծավալողները նոր խնդրի առաջ կանգնեցին, երբ դրամը սկսեց արժևորվել դոլարի նկատմամբ։

Քանի որ Հայաստանի ՏՏ ընկերությունները հիմնականում սպասարկում են արևմտյան տեխնոլոգիական կազմակերպություններին, ապա իրենց գումարները ստանում են հիմնականում դոլարով, ինչն արդեն նոր պայմաններում դրամային արտահայտությամբ ավելի քիչ գումար էր կազմում։ Արդյունքում բարդ իրավիճակի առաջ կանգնած ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմեցին կառավարությանը՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Եվ միայն ամիսներ շարունակ խնդրի բարձրաձայնումից հետո կառավարությունն ուշացումով որոշեց որոշակի աջակցություն տրամադրել այս դաշտում գործող տնտեսվարողներին։ Մինչ իշխանությունները ծրագրի գործարկումից հետո հայտարարեցին, թե իրենց տրամադրած օգնությունը ծառայել է իր նպատակին, որոշ ընկերություններ օգտվեցին այդ աջակցությունից ու անմիջապես փակվեցին։ Խնդիրն այն է, որ պետության կողմից տրամադրվող աջակցության երկարաժամկետ խնդիրները ձևակերպված չէին, քանի որ ընկերությունները կարող էին այն ստանալ մաս առ մաս որոշակի նպատակային թիրախների հասնելու դեպքում։

Հայաստանի հարկային դաշտը ևս միտված է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բեռն ավելացնելուն։ Շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %: Իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները 2024 թվականի ընթացքում աստիճանաբար դադարել են, նվազեցված 10 % եկամտահարկն էլ 2025-ի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում Հայաստանում վերացվում են ՏՏ դաշտում գործունեություն ծավալելու առավելությունները։ Դա է պատճառը, որ 2023 թվականի սկզբից սկսած ՏՏ ոլորտը կանգնած է, իսկ այս տարվա առաջին կեսին արդեն իրավիճակն ուղղակի տագնապալի է։ Հայաստանի ամբողջ ՏՏ արդյունաբերությունն այս տարվա առաջին կեսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով պակաս արդյունք է ստեղծել։ 2023 թ. սկզբից մինչ հիմա աշխատավարձերը ոլորտում մնում են անփոփոխ։ Բնական է, որ նույնիսկ հայաստանյան մասնագետները նախընտրում են իրենց ընկերությունները գրանցել արտերկրում, քանի որ ավելի բարենպաստ հարկային դաշտ է ստեղծված և մեծ հնարավորություններ կան ներդրումներ ներգրավելու համար։ Արդյունքում ՀՀ–ում օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թվի ավելացում է արձանագրվում։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրանց թիվը շուրջ 3000– ով ավելացել է` 5511-ից հասնելով 8180–ի։ Փոխարենը կտրուկ նվազել են Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները` 5163ից հասնելով 1174–ի (4,4 անգամ)։

Բացի այդ, Հայաստանից հեռացել են ոչ միայն ռուսաստանցի ռելոկանտ մասնագետները, այլև հայ մասնագետների արտահոսք է տեղի ունենում, կրճատվում են ոլորտում իրականացվող ներդրումները։ Հոսքը հիմնականում տեղի է ունենում դեպի Վրաստան, որին հաջողվել է վերջին տարիներին բազմաթիվ ՏՏ ընկերությունների գրավել իր կողմը, Կիպրոս ու հատկապես ԱՄԷ, որտեղ շատ բարենպաստ պայմաններ են ստեղծված։

Ստացվում է, որ եթե ՏՏ ոլորտի անկումը երկար շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք ուղղակի կորցնել տնտեսության այս ճյուղը։ Իշխանությունները պետք է ՏՏ ոլորտի խթանման նոր ծրագիր մշակեն ու արագ գործեն, այլապես հետագայում ավելի դժվար է լինելու ոլորտի ներուժը վերականգնելը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Ամենադիտված