Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել
ԲլոգոսֆերաԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել: Այս մասին գրում են լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան՝ առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են Արարատ Ավետիսյանը և Հայկ Ստեփանյանը, գրել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում։