Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձաբար աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը․ Ալիևը շնորհավորել է Զելենսկիին
ՔաղաքականԱդրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում։ Այս մասին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է APA-ն։
«Ադրբեջանմ ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը, միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Ցանկություն ենք հայտնում հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է Ալիևի նամակում։