Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Ոսկեվազ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը
ՀասարակությունԱրագածոտնի թեմից հայտարարություն են տարածել․
«Սիրելի՛ քրիստոնյա քույրեր և եղբայրներ, օգոստոսի 25-ին, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Ոսկեվազ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին:
Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը»: