Գերմանիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է փառատոնի մասնակիցների վրա, սպանել երեք հոգու
Հասարակություն
Դանակով զինված տղամարդը հարձակվել է Գերմանիայի Զոլինգեն քաղաքում ընթացող փառատոնի մասնակիցների վրա ու հարվածներ հասցրել։ Ստացած մարմնական վնասվածքներից 3 հոգի մահացել է, 8 հոգի՝ վիրավորվել, նրանցից 5-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, հայտնում է Associated Press-ը։
Չարագործին դեռ չեն կարողացել ձերբակալել։ Ենթադրվում է, որ նա մենակ է գործել:
Ոստիկանությունը չի հայտնում, թե բացահայտվե՞լ է արդյոք նրա ինքնությունը․ իրավապահները համացանցում հարթակ են բացել, որպեսզի դեպքի ականատեսները այնտեղ ներբեռնեն փառատոնի ժամանակ արված տեսանկարահանումները կամ հաղորդեն ինֆորմացիա, որը կօգնի հետաքննություն իրականացնել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից