Չինաստանում ստեղծվել է անօդաչու, որը կարող է նույն հեշտությամբ շարժվել օդում եւ ջրի տակ
Հասարակություն
Շանհայի Ցզյաո Թուն համալսարանի ինժեներները ստեղծել են նոր անօդաչու։ Nezha-SeaDart սարքը կարող է թռչել ոչ միայն օդում, այլեւ սուզվել ջրի տակ, տեղեկացրել է «Տեխկուլտը»։ Անվանումն ակնարկում է հնագույն աստվածության հետ դրոնի կապի մասին, որը չինացիները նույնականացնում են ուժի եւ խիզախության հետ։
Սարքն ունի 4 օդային պտուտակ եւ 8 շարժիչ ջրի տակ նավարկելու համար։ Շարժման ժամանակ այն համադրում է դրանք՝ կախված միջավայրից։ Փորձարկումներն ապացուցել են հեշտությամբ ցամաքում, օդում եւ ջրում շարժվելու նրա ունակությունը։
Ի տարբերություն նման սարքերի՝ Nezha-SeaDart-ը ընթացքի պատկառելի պաշար ունի։ Եռանկյուն թեւի կոնֆիգուրացիան ապահովում է բավականաչափ բարձրացնող ուժ թռիչքների համար։ Նորույթը կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Դրանք կարող են լինել փրկարար գործողությունները, հետազոտական գործունեությունը, դիտարկումներն ու հետախուզումը։
News.am


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից