Կրամարիչը կրկնել է Գերդ Մյուլերի նվաճումը
Հասարակություն«Հոֆենհայմն» այսօր սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Հոլշտայնին» Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում։
«Հոֆենհայմի» բոլոր երեք գոլերը հեղինակել է թիմի հարձակվող Անդրեյ Կրամարիչը։
Խորվաթ խաղացողն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է հեթ-տրիկի հեղինակ դարձել Բունդեսլիգայի առաջին տուրի խաղում։ Առաջինը 2020/21 մրցաշրջանում էր։
Ըստ Opta-ի՝ մինչ Կրամարիչը դա հաջողվել է միայն Գերդ Մյուլլերին ու Կլաուս Ֆիշերին։
Աղբյուրը՝ Armsport