Հայ բժիշկները մասնակցել են «Առողջ Եվրասիա» միջազգային ֆորումին
ՔաղաքականՀայաստանի բժիշկները ԱՊՀ երկրների՝ Ուզբեկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի 150 գործընկերների հետ մասնակցում են «Առողջ Եվրասիա» բժիշկների միջազգային համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում՝ օգոստոսի 22-25-ը:
Հաղորդվում է՝ մասնակիցները կծանոթանան ռուս բժիշկների հետ, կայցելեն նրանց անվան կենտրոններ, որտեղ նրանց ցույց կտան լաբորատորիաների աշխատանքը, ինչպես նաև կանցկացնեն վարպետության դասեր և սեմինարներ՝ «Բժշկական շուկայավարում. ինչպես պահպանել բժշկի անբասիր հեղինակությունը», «Ինչ անել, եթե հիվանդը վախենում է, վախի հոգեբանություն. վստահության կառուցում» և այլ թեմաներով: