Վրաերթ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ․ հետիոտնը տեղում մահացել է
ՔաղաքականՕգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական, հեռացել վրաերթի վայրից։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում հայտնաբերել «Chevrolet» մակնիշի ատոմեքենա, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված են եղել։
Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Արաքսյա Մ․-ն է, իսկ վրաերթ կատարած վարորդը նույնպես Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։