Հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն՝ Երևանի Ֆանարջյան փողոցում
ԲլոգոսֆերաԱրդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բողոքներ է ստանում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի 200-ից ավելի սեփական տներում բնակվող քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է փողոցում տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտություն ու դրա մեղավորը «Վեոլիա ջուր» ընկերությունն է։
Բնակիչներն ասում էին. «21-րդ դար ենք ապրում, բայց ոնց որ քարե դար լինենք, ամբողջ փողոցում տիրում է գարշահոտություն, դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս ու ողողում են ողջ փողոցը, սեփական տների ու նույնիսկ թիվ 117 դպրոցի տարածքը։ «Վեոլիա ջուր» էնքան ենք դիմել, որ արդեն մեր համարները գիտեն, էլ չեն էլ պատասխանում։
Երևանի քաղաքապետարան էլ են ենք դիմել, թաղապետարան էլ, նրանք էլ պատասխանում են, թե դա մեր տիրույթում չէ, «Վեոլիա ջուրը» պիտի խնդիրը լուծի։ Հասկացանք՝ «Վեոլիա ջուրը» պետք է լուծի, բա դուք, որպես քաղաքային ու տեղական իշխանություններ, ժողովրդին եք չէ՞ ծառայում ու հիմա քանի տարի է ողջ փողոցի բնակիչներով դիմում ենք պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ամառվա այս տապին գարշահոտությունը խեղդում է, դիտահորից կեղտաջրերը թափվում ու հոսում են փողոցով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։