Եվրասիական տնտեսական ֆորում 2024-ը կանցկացվի Երևանում
ԲլոգոսֆերաԱյս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական ֆորումը։ Համաձայն ԵԱՏՄ պաշտոնական մեդիա ռեսուրսների, օրերս տեղի է ունեցել ֆորումի կազմկոմիտեի նիստը՝ նախագահությամբ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի։ Ֆորումը նվիրված կլինի ԵԱՏՄ գործունեության տասնամյակին։ Կներկայացվեն ձեռք բերված արդյունքները, զարգացման հեռանկարներն ու առաջնահերթ ակնկալիքները։ Ֆորումի նպատակը գործընկերային կապերի կատարելագործումն է եվրասիական տարածքում
։ Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն ԵԱՏՄ-ում գործող փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, Միության անդամ երկրների պետական բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ երրորդ երկրներից։ Ծրագրում ներառված է ավելի քան երեսուն միջոցառում՝ այդ թվում լիագումար նիստ՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նիստը կանցկացվի «Թվայնացումը ժամանակակից իրողությունների պայմաններում․ չորս ազատությունների ապահովման իմպերատիվը» խորագրի ներքո։ Կքննարկվեն Միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։