Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ 

Երկու միլիոնանոց արժանապատվություն

Վերջին լուրեր

Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին

Մեծարգո նախագահ, մարդու իրավունքների հարգելի պաշտպան
Ձեզ դիմելու շարժառիթը 2011թ. հոկտեմբերի 5-ին հայկական մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Օգնեք «Հայկական ժամանակին»» ծանուցումն է, որով թերթը դիմել է ՀՀ քաղաքացիներին` օգնության խնդրանքով, որպեսզի կարողանա կատարել ԴԱՀԿ ծառայության կողմից իրեն ներկայացված կատարողական թերթիկի պահանջը, այն է` հայտնի պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Լևոն Սարգսյանին փոխանցել երկու միլիոն քառասունչորս հազարակն դրամ, որպես փոխհատուցում այդ մարդկանց վերաբերյալ իր հրապարակումների: Նույն ծանուցման համաձայն հեռախոսային կարճ հաղորդագրությունների ու բանկային փոխանցումների միջոցով հավաքվել է ավելի քան 3 մլն դրամ: Մեր հաստատ համոզմամբ շատ կարճ ժամկետում կհավաքվի անհրաժեշտ գումարը եւ կփոխանցվի հիշատակված պատգամավորներին` որպես նրանց հասցված վիրավորանքի փոխհատուցում:
Դուք արդյոք գտնո՞ւմ եք, որ ժողովրդական հանգանակությամբ հավաքված վեց միլիոն դրամ գումարը լիովին բավարար է պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Լևոն Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար: Անձամբ ինձ թվում է, որ պարոնայք պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը գործող օրենքի պատճառով շատ ավելի ոտնահարվեց, քան այն հրապարակումներից, որոնց պատճառով դատ հարուցվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ եւ կայացվեց այսպիսի որոշում:

Ուստի կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած դատը «շահելուն», ՀՀ հիշյալ քաղաքացիները մի բան էլ տուժել են` հասարակության աչքում ձեռք բերել կեղեքիչի, ազատ խոսքի իրավունքի դեմ պայքարողի, ոչ ձեռնտու լրատվամիջոցը փակման եզրին հասցնողի իմիջ: Նրանց վիճակը չի թեթևացնում նաև այն հայտարարությունը, թե այդ գումարն իրենք փոխանցելու են մանկատներին ու ծերանոցներին, կամ էլ նվիրաբերելու են Համահայկական հիմնադրամին: Նվիրատվություններն ու բարեգործություններն արվում են սեփական գրպանից, եւ մենք ավելի քան վստահ ենք, որ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Լևոն Սարգսյանը մեզնից վատ չգիտեն այդ մասին եւ մեկ անգամ չէ, որ կատարել են իսկական նվիրատվություններ ու բարեգործություններ: Այս դեպքում նրանք զանց են առնում հայտնի ճշմարտությունը եւ փորձում շորթած գումար զոհաբերել բարի նպատակների համար, ինչը, կներեք, քրիստոնեական պահվածք չի կարող դիտվել:
Հետագայում նման անհեթեթությունները բացառելու նպատակով խնդրում եմ ձևավորել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ եւ քննարկման արդյունքում ստեղծել մի օրենք, որ թույլ կտա մարդուն իսկապես պաշտպանված լինել, այլ ոչ թե հերոս կամ պատժված երևալ դատարանի կայացրած այս կամ այն որոշման արդյունքում:

Մամուլի եւ լրատվության միջոցների մասին գործող օրենքի ընդունումից ի վեր արդեն կան մեկուկես տասնյակ գործեր եւ այդքան էլ դատարան դիմելու սպառնալիքներ: Արդյոք դա նպաստե՞լ է, որ հրապարակումների հերոսները զգաստանան կամ լրատվամիջոցները լեզուներն իրենց քաշեն: Թույլ տվեք ասել, որ վիճակն ավելի անմխիթար է դարձել: Արդյունքն էլ սա է, այս ծանուցումը, ինչի մասին ցանկացանք ձեզ լրացուցիչ տեղյակ պահել:

Էդիկ Անդրեասյան, լրատվամիջոցի դեմ հարուցված երկու գործով պատասխանող կողմ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին
Ամենադիտված