«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
Իրան«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող ճանապարհը թեպետ բացվել է, եւ ականազերծողներն աշխատանքներ են երեկվանից սկսել, սակայն բնակիչները չեն հուսահատվել ու զենքերը վայր դրել։
Կիրանցի բնակիչները մեզ պատմել են, որ երեկ ողջ օրն ամբողջ գյուղով հետեւել են՝ արդյոք Կիրանցում է՞լ են կանգնեցնելու Հայաստանի «տապանաքարերը», ինչպես նրանք անվանում են սահմանազատման սպիտակ սյուները: Բնակիչները քննարկել են, որ առաջին սյան հայտնվելուն պես պետք է կազմակերպված գրոհել եւ հեռացնել իրենց դաշտերից այդ սյուները։
Նշենք, որ երեկ Կիրանցում սահմանազատման, ասել է թե՝ հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ով ողջ օրը հրահանգավորել է իր ենթականերին, թե ինչ անեն, ինչպես անեն, որ հնարավորինս գոհացնեն Նիկոլ Փաշինյանին»: