Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
ՔաղաքականԵվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը կարծում է, որ չի կարելի թույլ տալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության կրկնությունը։
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ աներեր աջակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հայերին։ Մարդիկ, ովքեր հետապնդվում և գերեվարվում են իրենց էթնիկ պատկանելության պատճառով, պետք է ամեն գնով պաշտպանվեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի»,- նշել է Կովաչևը։