Ուկրաինայի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմից․ Զելենսկի
ԻրանՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իր երկրի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ հակամարտությունից, սակայն, չնայած դրան, «մարդկանց հավատը Ուկրաինայի զինված ուժերի և իրենց նկատմամբ չի մարում»։ Նրա խոսքերը մեջբերում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Որպես անալոգիա՝ երկրի ղեկավարը նշել է մարդկանց հարաբերությունները աշխատանքի հետ։ Զելենսկին պնդում է, որ «երբ գնում ես սիրելի աշխատանքին, երեկոյան հոգնած վերադառնում ես տուն, բայց դա չի նշանակում, որ առավոտյան այլևս չես գնալու քո աշխատանքին»։
«Եվ նույնը Ուկրաինայի պաշտպանության դեպքում է»,- ասել է նախագահը։
Նա նաև հավելել է, որ հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերում որևէ փոփոխություն չկա։