Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
ՀասարակությունՀաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և նրա դուստրը՝ Մերի Յոլյանը հրավիրվել են Գլխավոր դատախազությանապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, գրում են լրատվամիջոցները։
«ՀՀ գլխավոր դատախազությանապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-ասված է ծանուցման մեջ։