33 տարի մենք ունեցել ենք նվաճումներ, բայց չենք կարողացել պահել ազգային բանաձևը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Հասարակություն33 տարի մենք ունեցել ենք նվաճումներ, բայց չենք կարողացել պահել ազգային բանաձևը:
Այս մասին այսօր` Անկախության տոնին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասել է
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` անձնականը, կուսակցականն ու նախագահականը գերակայել է ազգայինի ու պետականի նկատմանբ։
««Եռաբլուր» պանթեոնում ամփոփված են մեր հերոսները, ովքեր տվեցին իրենց կյանքը ոչ թե հանուն ոչնչի, այլ հանուն հայրենիքի։
Մենք պետք է դա իմաստավորենք», - իր խոսքում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։