Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

Հ1-ը հարկատուների հաշվին սնունդ է ձեռք բերել. oragir.news

Oragir.News-ը շարունակում է ուշադրությամբ հետևել պետական տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումներին՝ հասկանալու համար, թե վերջիններս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից գոյացած գումարները որքանով են բարեխիղճ և նպատակային ծախսում։ Գնումների գործընթացն ուսումնասիրելիս՝ շատ հաճախ այնպիսի գնումներ ենք հայտնաբերում, որոնց նպատակահարմարությունը շատ դժվար է հիմնավորել, երբեմն՝ անհնար։

Հերթական անգամ նկատեցինք, որ ՀՀ հարկատուների վճարած գումարներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ սնունդ ձեռք բերելու նպատակով գնումներ է կատարել։ Հ1-ը «ԻԼԵՆԻԱ» ՍՊԸ-ի հետ 3 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 235․530 դրամ։

Առաջին պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 10-ին, դրա արժեքը կազմել է 40950 դրամ։ Այս պայմանագրով Հանրայինը գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչներ՝ 24․000 դրամ ընդհանուր արժեքով, հավով 300 գրամանոց բուրգերներ՝ 16․800 դրամ ընդհանուր արժեքով և տոպրակ՝ 150 դրամ արժեքով։ Մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երկրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 13-ին, արժեքը՝ 100․620 դրամ։ Հանրայինը այս դեպքում նույնպես գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչների՝ յուրաքանչյուրի արժեքը 21․000-ական դրամ, հավով 300 գրամանոց բուրգերներ՝ 28․800 դրամ արժեքով, խոզի և հավի 350 գրամանոց շաուրմաներ՝ համապատասխանաբար 15․400 և 14․000 դրամ արժեքով, ինչպես նաև տոպրակ՝ 420 դրամ արժեքով։ Այս դեպքում նույնպես մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է:

Երրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 18-ին, արժեքը՝ 93․960 դրամ։ Հանրայինը կրկին գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչների՝ յուրաքանչյուրի արժեքը 15․000 ական դրամ, 300 գրամանոց բուրգերներ՝ 24․000 դրամ արժեքով, խոզի և հավի 350 գրամանոց շաուրմաներ՝ համապատասխանաբար 15․400 և 14․000 դրամ արժեքով, 200 գրամանոց հունական և Ցեզար աղցաններ՝ արժեքները համապատասխանաբար 4800 և 5400 դրամ, ինչպես նաև տոպրակ՝ 360 դրամ արժեքով։ Այս դեպքում նույնպես մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է:

Հատկանշական է, որ երեք պայմանագրերի դեպքում էլ «ԻԼԵՆԻԱ» ՍՊԸ-ն սննդի մատակարարումները համաձայնել է իրականացնել Հ1-ի ներկայացրած գնային առաջարկով։

Սննդին զուգահեռ Հանրային հեռուստաընկերությունը որոշել է նաև զովացուցիչ ըմպելիքներ գնել՝ այս դեպքում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից։ Հ1-ը վերջինիս հետ կնքել է 3 պայմանագիր՝ 17․300 դրամ ընդհանուր արժեքով։

Առաջին պայմանագիրը կնքնվել է սեպտեմբերի 16-ին՝ 5900 դրամ ընդհանուր արժեքով։ Այս պայմանագրով Հ1-ը պատվիրել է 2 լիտրանոց Coca-Cola և 1․5 լիտրանոց Fanta զովացուցիչ ըմպելիքները՝ յուրաքանչյուրը 2160-ական դրամ ընդհանուր արժեքով, 1․5 լիտրանոց Ջերմուկ հանքային ջուր՝ 560 դրամ արժեքով, 1 լիտրանոց Բոնիլատ թան, ինչպես նաև տոպրակ՝ 100 դրամ արժեքով։ Ըմպելիքների մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երկրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 13-ին, արժեքը՝ 5500 դրամ։ Այս դեպքում Հ1-ը գնել է 2 լիտրանոց Coca-Cola և 1․5 լիտրանոց Fanta զովացուցիչ ըմպելիքներ՝ 2580 և 2160 դրամ արժեքով, 1․5 լիտրանոց Ջերմուկ հանքային ջուր՝ 660 դրամ արժեքով։ Մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։

Երրորդ պայմանագրով Հանրայինը 5900 դրամի զովացուցիչ ըմպելիքներ է գնել՝ նույն պայմաններով, որոնք առկա էին առաջին պայմանագրում։ Այս դեպքում պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 14-ին, իսկ մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։

Դատելով Հանրային հեռուստաընկերության կատարած գնումներից՝ հարց է առաջանում․ Հ1-ը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վճարած հաշվին սեղանի շուրջ արագությո՞ւն է բացում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ համոզմունք էր հայտնել, որ հայերը 2 բան են արագ անում, որոնցից մեկը մեքենա քշելն է, մյուսը՝ ճաշի սեղանի շուրջ մեծ արագություն են բացում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված